home
Պայմաններ, կանոններ

Պայմաններ և կանոններ

Սույն ընդհանուր դրույթները և պայմանները (Պայմաններ) կարգավորում են hamatirutyun.am կայքի (Կայք) աշխատանքի, այնտեղ գրանցվելու և օգտագործելու կարգը, կանոնները և պայմանները, Իրավատիրոջ և Կայքից օգտվողների միջև փոխհարաբերությունները:

Իրավատեր է համարվում <<ԱՅՖիքս Գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը տնօրինում է Կայքը ՀՀ օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին և համաձայնագրերին չհակասող բոլոր ձևերով ու եղանակներով օգտագործելու իրավունքները:

Սույն Պայմանները համարվում են ծառայությունների մատուցման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) անբաժանելի մաս:

Սույն Պայմաններում օգտագործվող հասկացությունները և տերմինները մեկնաբանվում են Պայմանագրում տրված սահմանումների իմաստով:

գրանցվելով կամ Մուտք գործելով Կայք` Դուք ընդունում եք, որ ծանոթացել եք սույն Պայմաններին, համաձայնում եք դրանց հետ և ընդունում եք դրանք, անվերապահորեն համաձայն եք Կայքի գործող կանոնների հետ:

Ընդունելով սույն Պայմանները` ենթադրվում է, որ Դուք համաձայն եք Կայքի Իրավատիրոջից ստանալ ընդհանուր բնույթի հայտարարություններ և գովազդներ, այդ թվում` Ձեր էլեկտրոնային հասցեին էլեկտրոնային նամակի տեսքով, ինչպես նաև Ձեր Անձնական գրասենյակում:

Ընդունելով սույն Պայմանները` Դուք երաշխավորում եք, որ ունեք բոլոր իրավունքները, իրավունակությունը և իրավասությունները, որոնք անհրաժեշտ և բավարար են Կայքում գրանցվելու և այն օգտագործելու համար:

Կայքի շրջանակներում ծագող հարաբերությունների կարգավորման նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, վեճեր ծագելու դեպքում իրավասու դատարաններ են ճանաչվում Հայաստանի Հանրապետության դատարանները:

ԿԱՅՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

hamatirutyun.am-ը վեբ կայք է, որը հնարավորություն է տալիս բազմաբնակարան շենքերի, շինությունների, առանձնատների (այսուհետ` Շենք) կառավարում իրականացնող կազմակերպություններին, համատիրություններին Կայքում ունենալ սեփական տարածք, ինչպես նաև Շենքի բնակիչներին` ունենալ Անձնական գրասենյակ, որոնց միջոցով Կառավարիչը և Բնակիչը կարող են օգտվել Կայքի տրամադրած ծառայություններից, մշտական կապի մեջ լինել միմյանց հետ, առցանց ռեժիմում ցանկացած պահի տեղեկատվություն փոխանակել միմյանց հետ` կապված բնակիչների օգտագործած ծառայությունների, դրանց դիմաց գոյացած վճարների, Շենքի կառավարմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ, կազմակերպել Շենքին վերաբերող ցանկացած հարցի առցանց քննարկում, իրականացնել քվեարկություններ, ծանոթանալ շենքին վերաբերող նորություններին, կատարել վճարումներ և այլն:

Կայքի միջոցով վճարումներ կատարելու նպատակով վճարահաշվարկային միջոցի տեսակը որոշվում է Իրավատիրոջ կողմից, որի մասին համապատասխան տեղեկատվություն է տրամադրվում Կայքում:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈԻԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Կայքի միջոցով Ծառայություններից օգտվելու նպատակով համատրությունը կամ Բնակիչը գրանցվում են Կայքում:

ՀԱՍԱՆԵԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Կայքի միջոցով Ծառայություններից օգտվելու նպատակով Կառավարիչը Պայմանագրում սահմանված ժամկետներում կատարում է վճարում։

Կայքի միջոցով Կառավարիչը կարող է օգտվել հետևյալ Ծառայություններից`

Բնակչին հասանելի են հետևյալ Ծառայությունները՝

Իրավատերը կարող է վերը թվարկվածից բացի ձևավորել նոր Ծառայություններ և այդ մասին տեղեկատվություն տեղադրել Կայքում: Նոր ստեղծված Ծառայություններին կարող են բաժանորդագրվել միայն Իրավատիրոջ հետ համապատասխան պայմանագիր կնքած և առանձին ենթատիրույթ ունեցող Կառավարիչները:

ՄՈԴԵՐԱՑԻԱ

Կայքի մոդերացիան իրականացվում է Իրավատիրոջ կողմից:

Մոդերատորն ունի բացառիկ իրավասություն որոշելու Կառավարչի, Բնակչի կամ Կայք մուտք եղած ցանկացած անձի կողմից իրականացվող գործողությունների կամ անգործությունների համապատասխանությունը սույն Պայմաններին և իրավունք ունի իր բացառիկ հայեցողությամբ և առանց դրա մասին նախօրոք զգուշացնելու արգելափակել Կառավարչի կամ Բնակչի Անձնական գրասենյակը կամ հեռացնել վերջիններիս կողմից տեղադրվող հաղորդագրությունները, լուսանկարները և այլ նյութերը: Կայքը Կառավարչին և Բնակչին հնարավորություն է տալիս որևէ անթույլատրելի բովանդակություն կամ գործողություն հայտնաբերելու դեպքում ահազանգել Իրավատիրոջը` հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

Իրավատերն իրավասու է հայտարարություններ տեղադրել Կայքում, օգտագործել Բնակչի կամ Կառավարչի տեղադրած հայտարարությունը Պայմանագրի շրջանակներում և նպատակով, սեփական հայեցողությամբ խմբագրելու կամ հանելու Բնակչի կամ Կառավարչի կողմից տեղադրված ցանկացած տեղեկատվությունը, միակողմանի փոփոխել Կառավարչի կամ Բնակչի Անձնական գրասենյակները և Կառավարչին տրամադրված Կայքը:

ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Կայքը պատասխանատվություն չի կրում Կառավարչի կամ Բնակչի կողմից տեղադրված, ինչպես նաև իր կողմից տեղադրված այն տվյալների և տեղեկատվության բովանդակության, դրանց իսկության և հավաստիության համար, որոնք տրամադրվել են Բնակչի կամ Կառավարչի կողմից:

Կայքի միջոցով ծանուցումներ ստանալը չի համարվում պաշտոնական ծանուցում:

Իրավատերը պատասխանատվություն չի կրում Կայքի միջոցով կամ Կայքում տեղադրված տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից կատարված սխալ վճարումների համար: Սխալ վճարումների հետ կապված պարզաբանումներ ստանալու և ուղղումներ կատարելու համար կարող եք դիմել այն վճարահաշվարկային համակարգին, որի միջոցով կատարել եք վճարումները:

Իրավատերը չի երաշխավորում Ձեր մուտքագրած տվյալների գաղտնիությունը և անվտանգությունը հակերային հարձակումներից, SPAM-երից և երրորդ անձանց այլ անօրինական գործողություններից:

Դուք եք կրում Ձեր Նույնականացման տվյալները այլ անձանց փոխանցելու հետ կապված բոլոր հետևանքների ռիսկերը:

Իրավատերը որևէ պատասխանատվություն չի կրում տեխնիկական կամ այլ պատճառներով Կայքի աշխատանքի ժամանակավոր ընդհատումների համար:

Կառավարիչը պարտավորվում է անձամբ արձագանքել Կայքի միջոցով մատուցվող Ծառայությունների շրջանակներում Բնակիչների ցանկացած բողոքի և առաջարկության, անհրաժեշտության դեպքում նոր միայն վերահասցեագրել Իրավատիրոջը:

ԱՅԼ ԿԱՆՈՆՆԵՐ

Կայքում արգելված է ցանկացած այնպիսի թեմաների քննարկումը և տեսա պատկերների կամ այլ բովանդակության տարածումը որոնք հակասում են ՀՀ օրենսդրության պահանջներին, խախտում են համընդհանուր և ազգային բարոյականության նորմերը:

Դուք գրանցվում եք Կայքում և օգտվում եք Ծառայություններից բացառապես Ձեր սեփական ռիսկով և Իրավատերը պատասխանատվություն չի կրում Ձեր կամ երրորդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով Ձեզ կամ երրորդ անձանց պատճառված վնասի և Ձեզ` իրավասու մարմինների կողմից ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործողությունների կամ անգործությունների համար պատասխանատվության ենթարկելու, սույն Կայքի միջոցով Ձեր կատարած գործարքների հետևանքների համար:

Իրավատերն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները` առանց այդ մասին նախապես տեղեկացնելու, բացառությամբ Կառավարչի կողմից պատվիրած Ծառայությունների գների փոփոխությունների դեպքերի:

Կայքը չի համարվում որևէ պետական մարմնի կամ կազմակերպության պաշտոնական կայք, հետևաբար Կայքի բովանդակությունը կրում է բացառապես տեղեկատվական և խորհրդատվական բնույթ:

Իրավատերն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակի այլ անձի փոխանցել Պայմանագրով և սույն Պայմաններով իր ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները` այդ մասին նախապես տեղեկացնելով Կառավարչին:

Սույն Պայմանները կազմվում են հայերեն լեզվով:

home
Գրանցեք Ձեր համատիրությունը
Համակարգը կնպաստի համատիրության աշխատանքի ավտոմատացմանն ու բարելավման
Գրանցվել
Կապ