Քաղաքային կառավարումը ներառում է հաղորդակցման բազմաթիվ մակարդակներ և ձևաչափեր, որոնց թվում է նաև բնակելի շենքերի կառավարումը համատիրությունների միջոցով:
Բնակիչ - համատիրություն հարաբերությունները կանոնակարգելու և հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար մշակվել է համատիրությունների կառավարման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն է տալիս բնակիչներին բարձրաձայնել իրենց շենքի կառավարման վերաբերյալ խնդիրները։
Միանալով hamatirutyun.am համակարգին՝ յուրաքանչյուր համատիրություն հնարավորություն կունենա մշտական կապի մեջ լինել համայնքի բնակիչների հետ,
իսկ բնակիչները՝ քննարկել իրենց հուզող հարցերը և բարձրաձայնել առկա խնդիրները։
Համակարգը կնպաստի համատիրության աշխատանքի ավտոմատացմանն ու բարելավմանը
Համակարգը համատիրության ղեկավարին հնարավորություն է տալիս.
- Ստեղծել և կառավարել համատիրության բնակելի միավորները
- Միանալ վճարային համակարգերին
- Տեսնել բնակիչների վճարները և պարտքերը
- Տեղեկացնել բնակիչներին կատարված ծախսերի մասին
- Ստեղծել կամ պատվիրել համայնքի խնդիրները լուծող ծառայություններ
- Ունենալ համատիրության աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշները
- Հետևել բնակիչների բողոքներին և առաջարկներին
- Կազմակերպել քվեարկություններ համատիրությանը հուզող հարցերի վերաբերյալ
- Ուղարկել և ընդունել հաղորդագրություններ բնակիչներից
Համակարգը բնակիչներին հնարավություն է տալիս.
- Ստեղծել և կառավարել սեփական բնակելի միավորները
- Տեսնել վճարումները և պարտքերը
- Տեսնել համատիրության տրամադրած ծառայությունները
- Առցանց ուղարկել բողոքներ և առաջարկներ
- Մասնակցել համատիրության ստեղծած քվեարկություններին
- Ուղարկել և ընդունել հաղորդագրություններ