home
Նոր բողոք ավելացնելու համար պետք է նախապես
Գրանցվել
Կամ
Մուտք
գործել համակարգ։
Ամսաթիվ Վարչական շրջան Համատիրություն Հասցե Բողոք Կարգավիճակ
2019-07-15 Մալաթիա-Սեբաստիա Մուշ Ա. Բաբաջանյան 2շենք Նկուղում է լցվում կեղտաջրերը ։ Սպասման փուլում
2019-06-11 Աջափնյակ Աջափնյակ 5 Էստոնական 5 բն2 Մինչև 2016 թվականի նոյեմբեր ամիսը պարտաճանաչ վճարել եմ համատիրությունից գանձվող բոլոր վճարումները։ Քանի որ տունը գտնվում է առաջին հարկում և շենքի ջրհորդանը ջարդված վիճակում էր և հասնում էր մինչև 3-4րդ հարկ, ամբողջ տանիքի ջուրը լցվում էր անիմջապես շենքի պատի տակ, այդպիսով թրջելով իմ տան ամբողջ պատը։Մի քանի անգամ դիմեցինք համատիրություն` այդ հարցին գոնե որոշ չափով կարգավորելու համար։Այժմ ընդհանրապես ջրհորդան չկա և տանիքի ամբողջ ջուրը լցվում է անմիջապես շենքի տակ` թրջելով իմ տան պատը։ Քանի որ համատիրությունից ոչ մի արձագանք չստացա որոշեցի չվճարել տարեկան պարտադիր վճարումներս, քանի որ վճարածս անիմաստ էր։ Մինչև այսօր ոչ մի վճարում չեմ արել և իմաստ չեմ տեսնում անելու մեջ, ուսանող եմ և ավել փող չունեմ պարապուրդի մատնված մարդկանց զուտ սուրճ խմելու համար գումար տալ։ Աշխատանքի ընդունվելուս համար անհրաժեշտ է տեղեկանք` զուտ բնակությանս վայրը հաստատելու համար, որ ապրում եմ նշված հասցեում։ Համատիրությունը հրաժարվում է ինձ տեղեկանք տալ նշելով` մինչև վճարումներս չանեմ չի տա։Ինձ հիմա աշխտանքը շատ հարկավոր է։ Ու չեմ պատրաստվում նման պարապուրդի մատնված մարդկնանց պատճառով կորցնել աշխատելու հնարավորությունս։Համատիրության կառավարիչը նշեց, որ խնդրով կհետաքրքրվեն ու կզբաղվեն դրանով (խնդիրս բարձրաձայնելուց միայն 3 տարի հետո) բայց տեղեկանք չեն կարող տալ մինչև չվճարեմ ու չի կարող օրենքի խաղտում անել` ինձ չվճարելուս դեպքում տեղեկանք տալ։Ու սա ասում է մի մարդ որին 3 տարի առաջ դիմել ենք մի հարցով որի համար վճարում կատարվել է։ Ու վերջում թե` ինձ չզանգեք էլ, իսկ ինչի՞ համար վճարեմ։ Եվ ի վերջո ուզում եմ հասկանալ արդյոք օրենքի խաղտու՞մ է ինձ ընդամենը բնկության վայրի մասին տեղեկանք տալը եթե չեմ վճարել իրենց գումարը, այն դեպքում երբ 3 ամիս առաջ իրենք նույն տեղեկանքից եղբորս են տվել էլի աշխատանքի ընդունվելու համար։ Իսկ դա օրենքի խաղտում չէ՞։ Խնդրում եմ հետևեք նման պետական աշխատողների աշխատանքը, իրենք աշխատավարձ են ստանում ոչինչ չանելու համար։ Ես չեմ վճարելու ինձ նման պատասխան տվողին, ում համար միևնույն է բնակչի խնդիրը, էլ ինչի՞ համար են այդպիսի կադրերը, ի՞նչ է, պետությունն էտքան հարստացել է։ Սպասման փուլում
2019-06-02 Արաբկիր Կոմիտասի պող, 49 շենք , բն 5 Ջրի ճնշումը շատ վատ է, երեկոյան ժամերին չի լինում բաղնիքից օգտվել։ Շենքի 2րդ մուտքում տեղադրել են նասոս, որյց հետո մի քանի բաժանորդի տներում ջրի ճնշումը ընկնում է և երբեմն նույնիսկ կտրվում։ Սպասման փուլում
2019-05-08 Մալաթիա-Սեբաստիա Սիփան Առնո Բաբաջանյան 1/2 շենք Շենքի տանիքը գտնվում է անմխիթար վիճակում ՝ անձրևաջրերը լցվում են տուն։Մուտքի դուռ չկա, աստիճանավանդակների բռնակնեը անմխիթար վիճակում են։ Մուտքի աստիճանավանդակը թեքված է ունի թեքություն, որն ել իր հերթին անհարմարություն է պատճառում ։ Սպասման փուլում
2019-05-04 Շենգավիթ Շենգավիթ Մանթաշյան 4/1 Բարև Ձեզ․ ամեն անգամ հորդ անձրևից հետո մեր մուտքի առջև լիճ է առաջանում և անհնար է դառնում մուտք գործել կամ դուրս գալ շենքից․․․․ հարցը անհապաղ լուծում է պահանջում․․․ հենց այս պահին էլ նույն վիճակն է․ արդեն 4 տարի է ահազանգում ենք․․․ լուծում չի տրվում հարցին․ Շնորհակալություն։ Սպասման փուլում
2019-04-24 Աջափնյակ Մազմանյան 6շ 1. Տանիքը կիսաքանդ վիճակում է, քանի անգամ եկել են վերանորոգելու, բայց նորմալ չեն նորոգել, հաջորդ անձրևից ու քամուց նորից անձրևաջրերը տուն են լցվել։ 2. Միջանցքի պատուհանները սարսափելի վիճակում են, կոտրված են, չեն փակվում, շատ վտանգավոր են երեխաների համար Սպասման փուլում
2019-04-23 Նոր Նորք Նոր-նորք 9 Նոր-նորք 9 զան Վիլնյուս 37(27) Բարեվ իմ բողոքը հետևյալն է: 1.մեր շենքը ընթանրապես մութքի դուռ,պատուհհան,աստիճանավանդակների բռնակներ գոյություն չունի մոտ 10 տարի: 2.բակում շատ անօրինական ավտոտնակներ երեխաները խաղալու տեղ չունեն անմխիթար վիճակ: Սպասման փուլում
2019-04-20 Էրեբունի Արցախի 18/45 Շենքը՝ 5 հարկանի հարկը՝ 5-րդ ԽՆԴԻՐԸ՝ ՏԱՆ ՏԱՆԻՔԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ Սպասման փուլում
home
Գրանցեք Ձեր համատիրությունը
Համակարգը կնպաստի համատիրության աշխատանքի ավտոմատացմանն ու բարելավմանը
Գրանցվել
Մուտք
Կապ
Հարցեր ունենալու դեպքում կապվեք մեզ հետ լրացնելով ստորեւ բերված ձևը: