Մեր մասին

Քաղաքային կառավարումը ներառում է հաղորդակցման բազմաթիվ մակարդակներ և ձևաչափեր, որոնց թվում է նաև բնակելի շենքերի կառավարումը համատիրությունների միջոցով:

Բնակիչ - համատիրություն հարաբերությունները կանոնակարգելու և հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար մշակվել է համատիրությունների կառավարման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն է տալիս բնակիչներին բարձրաձայնել իրենց շենքի կառավարման վերաբերյալ խնդիրները։

Միանալով hamatirutyun.am համակարգին՝ յուրաքանչյուր համատիրություն հնարավորություն կունենա մշտական կապի մեջ լինել համայնքի բնակիչների հետ,
իսկ բնակիչները՝ քննարկել իրենց հուզող հարցերը և բարձրաձայնել առկա խնդիրները։

Համակարգը կնպաստի համատիրության աշխատանքի ավտոմատացմանն ու բարելավմանը

Համակարգը համատիրության ղեկավարին հնարավորություն է տալիս.

  • Ստեղծել և կառավարել համատիրության բնակելի միավորները
  • Տեղեկացնել բնակիչներին կատարված ծախսերի մասին
  • Ստեղծել կամ պատվիրել համայնքի խնդիրները լուծող ծառայություններ
  • Ունենալ համատիրության աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշները
  • Հետևել բնակիչների բողոքներին և առաջարկներին
  • Կազմակերպել քվեարկություններ համատիրությանը հուզող հարցերի վերաբերյալ
  • Ուղարկել և ընդունել հաղորդագրություններ բնակիչներից

Համակարգը բնակիչներին հնարավություն է տալիս.

  • Ստեղծել և կառավարել սեփական բնակելի միավորները
  • Տեսնել համատիրության տրամադրած ծառայությունները
  • Առցանց ուղարկել բողոքներ և առաջարկներ
  • Մասնակցել համատիրության ստեղծած քվեարկություններին
  • Ուղարկել և ընդունել հաղորդագրություններ
home
Գրանցեք Ձեր համատիրությունը
Համակարգը կնպաստի համատիրության աշխատանքի ավտոմատացմանն ու բարելավմանը
Գրանցվել
Մուտք
Կապ
Հարցեր ունենալու դեպքում կապվեք մեզ հետ լրացնելով ստորեւ բերված ձևը: