Համատիրության նախագահի և կառավարչի համար
Hamatirutyun.am-ը ամեն ամիս մեկ քայլով հաշվարկում է բոլոր միավորների վճարները, ցույց է տալիս պարտքերը, ինքնաբերաբար հիշեցնում է պարտապաններին Telegram-ով կամ էլ. փոստով, և մեկ տեղում է պահում հայտարարությունները, հայտերը ու հաշվետվությունները։
Ինչ է ստանում նախագահը և կառավարիչը
Ամսական վճարների հաշվարկ
Վճարը հաշվարկվում է ըստ մ²-ի, ֆիքսված գումարով կամ ըստ բնակիչների քանակի։ Հաշվի են առնվում հին պարտքերը, մի քանի շենքը և համասեփականատերերը։
Պարտքեր և հիշեցումներ
Պարտապանների ցանկ՝ ըստ պարտքի վաղեմության, ավտոմատ հիշեցումներ Telegram-ով և էլ. փոստով, նախազգուշական նամակներ՝ զանգվածաբար։
Հայտարարություններ
Շտապ և նախապես պլանավորված հայտարարություններ։ Կարևորները մնում են ցանկի վերևում, և երևում է, թե քանի բնակիչ է դրանք կարդացել։
Հայտեր և աշխատակիցներ
Բնակիչների հայտերը՝ լուսանկարներով, և առաջադրանքներ աշխատակիցներին, որոնք դրանք տեսնում են իրենց հեռախոսում։
Ծախսեր և բյուջե
Ծախսեր, կապալառուներ և բյուջե, որից հաշվարկվում է 1 մ²-ի վճարը։
Ով ինչ է տեսնում
Յուրաքանչյուր աշխատակցի համար որոշում եք, թե ինչ կարող է տեսնել և անել։ Պետք եղած բաժինները միացնում եք, ավելորդներն՝ անջատում։ Մի քանի համատիրություն՝ մեկ մուտքով։
Կարդացեք նաև
Ուղարկեք առաջին ամսական վճարներն այս ամիս
Ավելացրեք բնակարանները, սահմանեք վճարները և փակեք ամիսը։ Մնացածը կանի ծրագիրը։