home
Վարչական շրջան: Աջափնյակ
Համատիրություն: Աջափնյակ 5
Հասցե: Էստոնական 5 բն2
Բողոք:
Մինչև 2016 թվականի նոյեմբեր ամիսը պարտաճանաչ վճարել եմ համատիրությունից գանձվող բոլոր վճարումները։ Քանի որ տունը գտնվում է առաջին հարկում և շենքի ջրհորդանը ջարդված վիճակում էր և հասնում էր մինչև 3-4րդ հարկ, ամբողջ տանիքի ջուրը լցվում էր անիմջապես շենքի պատի տակ, այդպիսով թրջելով իմ տան ամբողջ պատը։Մի քանի անգամ դիմեցինք համատիրություն` այդ հարցին գոնե որոշ չափով կարգավորելու համար։Այժմ ընդհանրապես ջրհորդան չկա և տանիքի ամբողջ ջուրը լցվում է անմիջապես շենքի տակ` թրջելով իմ տան պատը։ Քանի որ համատիրությունից ոչ մի արձագանք չստացա որոշեցի չվճարել տարեկան պարտադիր վճարումներս, քանի որ վճարածս անիմաստ էր։ Մինչև այսօր ոչ մի վճարում չեմ արել և իմաստ չեմ տեսնում անելու մեջ, ուսանող եմ և ավել փող չունեմ պարապուրդի մատնված մարդկանց զուտ սուրճ խմելու համար գումար տալ։ Աշխատանքի ընդունվելուս համար անհրաժեշտ է տեղեկանք` զուտ բնակությանս վայրը հաստատելու համար, որ ապրում եմ նշված հասցեում։ Համատիրությունը հրաժարվում է ինձ տեղեկանք տալ նշելով` մինչև վճարումներս չանեմ չի տա։Ինձ հիմա աշխտանքը շատ հարկավոր է։ Ու չեմ պատրաստվում նման պարապուրդի մատնված մարդկնանց պատճառով կորցնել աշխատելու հնարավորությունս։Համատիրության կառավարիչը նշեց, որ խնդրով կհետաքրքրվեն ու կզբաղվեն դրանով (խնդիրս բարձրաձայնելուց միայն 3 տարի հետո) բայց տեղեկանք չեն կարող տալ մինչև չվճարեմ ու չի կարող օրենքի խաղտում անել` ինձ չվճարելուս դեպքում տեղեկանք տալ։Ու սա ասում է մի մարդ որին 3 տարի առաջ դիմել ենք մի հարցով որի համար վճարում կատարվել է։ Ու վերջում թե` ինձ չզանգեք էլ, իսկ ինչի՞ համար վճարեմ։ Եվ ի վերջո ուզում եմ հասկանալ արդյոք օրենքի խաղտու՞մ է ինձ ընդամենը բնկության վայրի մասին տեղեկանք տալը եթե չեմ վճարել իրենց գումարը, այն դեպքում երբ 3 ամիս առաջ իրենք նույն տեղեկանքից եղբորս են տվել էլի աշխատանքի ընդունվելու համար։ Իսկ դա օրենքի խաղտում չէ՞։ Խնդրում եմ հետևեք նման պետական աշխատողների աշխատանքը, իրենք աշխատավարձ են ստանում ոչինչ չանելու համար։ Ես չեմ վճարելու ինձ նման պատասխան տվողին, ում համար միևնույն է բնակչի խնդիրը, էլ ինչի՞ համար են այդպիսի կադրերը, ի՞նչ է, պետությունն էտքան հարստացել է։
home
Գրանցեք Ձեր համատիրությունը
Համակարգը կնպաստի համատիրության աշխատանքի ավտոմատացմանն ու բարելավմանը
Գրանցվել
Կապ
Հարցեր ունենալու դեպքում կապվեք մեզ հետ լրացնելով ստորեւ բերված ձևը: